Պահեստավորման ծառայություն
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Պահեստավորման ծառայություն
Ինտերտրանս Արմենիան ունի պահեստների ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ Չինաստանը, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Արգենտինան, որտեղ ցանկացած բեռը պահպանվելու է կատարյալ պայմաններում, եւ մեր հաճախորդների կարիքներին համաձայն՝ պահեստի գտնվելու վայրի գործող օրենսդրության շրջանակներում:

- Պահեստավորում` արտահանման, ներմուծման և տեղական առաքման կենտրոններ
- Գույքագրման կառավարում և վերահսկում
- Վերափաթեթավորում, պիտակավորում, որակի ստուգում և այլ ծառայություններ
- Պատվերների ընդունում
- Բիզնեսի համակարգերի աջակցություն
- Տեղանքի վերլուծություն
- Ներքին և արտաքին պատվերների վերամշակում
- Վաճառողի/փախադրողի կատարում
- Բեռների հավաքագրում
Ինտերտրանս Արմենիան ունի պահեստների ցանց ամբողջ աշխարհում, ներառյալ Չինաստանը, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Արգենտինան, որտեղ ցանկացած բեռը պահպանվելու է կատարյալ պայմաններում, եւ մեր հաճախորդների կարիքներին համաձայն՝ պահեստի գտնվելու վայրի գործող օրենսդրության շրջանակներում:
Ի՞ՆՉ ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ INTERTRANS ARMENIA-ի հետ
100% ԱՊԱՀՈՎ ԱՌԱՔՈՒՄ
Մենք երաշխավորում ենք մեր կողմից ստանձնած ցանկացած բեռի ապահով առաքումը: Մեր թիմը բարձր պատասխանատվություն է կրում B2C և B2B վստահության վրա հիմնված հաղորդակցման համար և ազատում է պատվիրատուին Ա–ից Զեթ բեռնափոխադրման բոլոր գործընթացների հետ կապված հավանական ռիսկերից:
Ինտերտրանս Արմենիան համարում է, որ շահագործվող մեքենաների որակը `բիզնեսի հաջող զարգացման և հաճախորդների գոհունակության առանցքային գործոն է հանդիսանում: Ցամաքային տրանսպորտի համար օգտագործվող բոլոր տրանսպորտային միջոցները վերջին տարիների արտադրանք են և պարբերաբար անցնում են պարտադիր տեխնիկական զննում:
ՎՃԱՐՄԱՆ ՃԿՈՒՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Մեր կողմից ներդրված վճարումների ճկուն քաղաքականությունը հարմարեցված է յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին անհատապես, ինչը հնարավորություն է տալիս երկու կողմերին հարմարավետ զգալ: Մենք բանակցում և վստահում ենք, և որպես փոխադարձ հավատարմության ապացույց՝ ունենք հարյուրավոր հաջողված գործարքներ:
Արագ արձագանքող թիմ
Ինտերտրանս Արմենիան միավորել է երիտասարդ մասնագետների, ովքեր պատրաստ են առաջ մղել այս հետաքրքիր, բայց խիստ պատասխանատու նախաձեռնությունը հուսալի բեռնափոխադրող ընկերությունը զարգացնելու: Ձգտելով առաջատար դեր ունենալ տարածաշրջանային շուկայում, մենք հսկայական ջանքեր ենք գործադրում՝ լինելով հասանելի ցանկացած հստակեցման համար: