Ծառայություն

ՕԴԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ

Օդային բեռնափոխադրումըն իրականացվում է ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման հարցումների պարագայում: Մենք առաջարկում ենք ամբողջական սպասարկման ծածկույթ, որը վերաբերում է օդային բեռնափոխադրման ցանկացած գործառնությանը, որը ներառում է մաքսային փաստաթղթերի ձևակերպում  և օդային բեռնափոխադրումների նորարարական լուծումներ:

Կա մի ամբողջական նախընտրած և այլընտրանքային տրանսպորտային միջոցների ցանկ, որի շնորհիվ կարող ենք ապահովել  ժամանակի, ծառայության որակի և արժեքի մրցունակություն և ճկունություն:  Մենք առաջարկում ենք արագ, ստանդարտ, հետաձգված, ճգնաժամային և հիբրիդային լուծումներ, որոնք բավարարում են փոքրածավալ, միջին և մեծածավալ առաքման պահանջները:

Օդային բեռնափոխադրուման ներմուծման և արտահանման ծառայություններն առաջարկվում են աշխարհի բոլոր կետերում, ներառյալ Լատինական Ամերիկան (Կենտրոնական և Հարավային Ամերիկա), Կարիբյան ծովի ավազանը, Եվրոպան (Արևմտյան, Կենտրոնական և Արևելյան), Ասիան (ներառյալ Կենտրոնական Ասիան և Բալկանները), Աֆրիկան, Մերձավոր Արևելքը և Օվկիանիան (Ավստրալիա / Նոր Զելանդիա / Միկրոնեզիա / Մելանեզիա / Պոլինեզիա):

Մենք ունենք հուսալի գործակալներ ամբողջ աշխարհում, որը ծածկում է աշխարհի բոլոր անկյունները, որոնք իրականացնում են նաև նշանակետային մաքսազերծում:

Ի՞ՆՉ ԴՈՒՔ ԿՈՒՆԵՆԱՔ INTERTRANS ARMENIA-ի հետ

100% ԱՊԱՀՈՎ ԱՌԱՔՈՒՄ

Մենք երաշխավորում ենք մեր կողմից ստանձնած ցանկացած բեռի ապահով առաքումը: Մեր թիմը  բարձր պատասխանատվություն է կրում B2C և B2B վստահության վրա հիմնված հաղորդակցման համար և ազատում է պատվիրատուին Աից  Զեթ  բեռնափոխադրման բոլոր գործընթացների հետ կապված հավանական ռիսկերից:

Ինտերտրանս Արմենիան համարում է, որ շահագործվող մեքենաների որակը `բիզնեսի հաջող զարգացման և հաճախորդների գոհունակության առանցքային գործոն է հանդիսանում:  Ցամաքային  տրանսպորտի համար օգտագործվող բոլոր տրանսպորտային միջոցները վերջին տարիների արտադրանք են և  պարբերաբար անցնում են պարտադիր տեխնիկական զննում:

ՎՃԱՐՄԱՆ ՃԿՈՒՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մեր կողմից ներդրված վճարումների ճկուն քաղաքականությունը հարմարեցված է յուրաքանչյուր հաճախորդի կարիքներին անհատապես, ինչը հնարավորություն է տալիս երկու կողմերին հարմարավետ զգալ: Մենք բանակցում և վստահում ենք, և որպես փոխադարձ հավատարմության ապացույց՝  ունենք հարյուրավոր հաջողված գործարքներ:

Արագ արձագանքող թիմ

Ինտերտրանս Արմենիան միավորել է երիտասարդ մասնագետների, ովքեր պատրաստ են առաջ մղել այս հետաքրքիր, բայց խիստ պատասխանատու նախաձեռնությունը  հուսալի բեռնափոխադրող ընկերությունը զարգացնելու:  Ձգտելով առաջատար դեր ունենալ տարածաշրջանային շուկայում, մենք հսկայական ջանքեր ենք գործադրում՝ լինելով հասանելի ցանկացած հստակեցման համար: