01. Մեր թիմը
Ժամանակի և նախագծերի կառավարման հմտություններին, լոգիստիկայի բարդ պրոցեսներին տիրապետող, ինչպես նաև գործընկեր հավատարմության վրա հիմնված հարաբերությունները գնահատող բազմապրոֆիլ մասնագետների մեր թիմը կարդարացնի Ձեր սպասելիքները
02. Ծառայություններ
Մենք առաջարկում ենք միջազգային բեռնափոխադրումներ օդային, ջրային և ցամաքային ճանապարհով և Դուք կարող եք ընտրել մի շարք հնարավորություններից: Ճիշտ կազմակերպման շնորհիվ մենք ապահովում ենք բեռնափոխադրման ճկուն պայմաններ և ծառայության մատուցման բարձր որակի և խելամիտ ժամկետների համակցման լուծումներ:
03. ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ինտերտրանս Արմենիան առաջարկում է հասանելի և արդյունավետ լուծումներ՝ կապված տեղափոխվող բեռի մաքսազերծման և ապահովագրության հետ: Մեր մասնագետները և գործընկերները գիտեն ինչպես հասցնել նվազագույնի բոլոր ռիսկերը և մաքսազերծել ցանկացած բեռ:
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ինտերտրանս Արմենիան հագեցած է բոլոր անհրաժեշտ ռեսուրսներով արագ արձագանքելու հաճախորդների պահանջմունքներին, քանի որ ընկերությունը հիմնված է հաճախորդի վրա՝ մատուցելով այնպիսի ծառայություն, որը կազատի խոչընդոտներից նրա գործարար կայացման ճանապարհին: Մենք իրականացնում ենք.
– ներմուծում
– արտահանում
– Օդանավակայանից օդանավակայան
– ապահովագրված ընդհանուր բեռնափոխադրում
– անձնական փոխադրումներ
ՕԴԱՅԻՆ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ
Ինտերտրանս Արմենիան՝ փորձագիտական թիմի հետ ապահովելով բարձր ստանդարտներ և ծածկելով աշխարհի բոլոր կետերը, կգտնի լավագույն անհատական լուծումը , որը կբավարարի ցանկացած պահանջները օդային բեռնափոխադրման նկատմամբ:
ՋՐԱՅԻՆ
ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄ
Արտասահմանյան ջրային բեռնափոխադրումներն իրականացվում են հետևյալ հիմնական ուղղություններով `Եվրոպա, Չինաստան, Կորեա, Հնդկաստան, Մալազիա եւ այլ Հեռավոր Արեւելքի երկրներ, ԱՊՀ, Միացյալ Արաբական Էմիրություններ (Դուբայ), Հյուսիսային Ամերիկա, Հարավային Ամերիկա, Աֆրիկա:
ցԱՄԱՔԱՅԻՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
Ունենալով հարուստ փորձ որպես միջազգային ցամաքային բեռնափոխադրող մենք ապահովում ենք լավագույն բեռնատար մեքենաները , մեր հաճախորդների պահանջներին համապատասխան, և առաջարկում ենք ամբողջական FTL (Full Truckload) և մասնակի բարձում LTL (Less Truckload):
ՄԱՔՍԱԶԵՐԾՈՒՄ
Մեր նվիրված մասնագետներն ապահովում են ամբողջական լուծումներ ինչպես ներկրման, այնպես էլ արտահանման մաքսազերծում ամենահասանելի պայմաններով:
ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պահեստների մեր ցանցում ապրանքները պահպանվում են պատշաճ կերպով այնքան ժամանակ, որքան մեր հաճախորդն ունի կարիք:
Կազմակերպության առաջընթացը
Ինտերտրանս Արմենիա ընկերությունը իր գոյության 4 տարիների ընթացքում զարգացել է բարդ, բայց ազնիվ մրցակցային պայմաններում, հասնելով շատ տպավորիչ մակարդակի օդացամաքային և ջրային բեռնափոխադրման մեջ՝ շահելով մեր հաճախորդի վստահությունը: Սկիզբ դնելով մաքսազերծման ծառայության տրամադրումը, Ինտերտրանս Արմենիայի մեր թիմը աշխատել է ջանասիրաբար, որպեսզի հասնի 1020 գործընկերոջ ցուցանիշի 2018 թվականի դրությամբ: